Տեր-Շտեգենը և Նոյերը շարունակում եմ հարաբերություններ պարզել

13:39 17.09.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենը և ազգային հավաքականում իր թիմակից Մանուել Նոյերը շարունակում են հեռակա հարաբերություններ ճշտել: 

Երկուսն էլ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ են, սակայն  գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը  հիմնական դարպասապահի դիրքում նախընտրում է «Բավարիայի» դարպասապահին:

Տեր-Շտեգենին դուր չի գալիս այս փաստը և նա բազմիցս դժգոհել է այդ առիթով: Իսկ  Նոյերը իր հայտարարության մեջ նշել է, որ այդպիսի գործողությունները վնասում են թիմի միասնությանը: 

Ի պատասխան Նոյերի, «Բարսելոնայի» դարպասապահը հայտարարել է.

«Չի կարելի ֆուտբոլիստներին դրդել մրցակցության և հետո պահանջել, որ քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստը չդժգոհի»: 

Share |

Լրահոս

Loading...