Վալենսիայի ֆուտբոլիստները բոյկոտել են մամուլի ասուլիսը՝ Մարսելինիոյի հեռացվելուց հետո

12:33 17.09.2019

«Վալենսիայի» ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել ակումբի գործողությունների, մասնավորապես թիմի գլխավոր մարզիչ Մարսելինիո Տորալի՝ անհիմն հեռացումը.

Marca-ն հայտնում է, որ «Վալենսիայի» ֆուտբոլիստները բոյկոտել են Չեմպիոնների լիգային խմբային փուլի 1-ին տուրի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսը:

Ի նշան բողոքի՝ ֆուտբոլիստը նաև չեն շփվել մամուլի հետ Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո:

Հիշեցնենք՝ Մարսելինյոն հեռացվել է «Վալենսիայի» նախագահ Պիտեր ԼԻիմի որոշմամբ: Մասնագետի և ֆունկցիոների միջև տարաձայնություններ էին առաջացել դեռ նախորդ մրցաշրջանի վերջում:

Տորելի հեռացումից հետո նրա պաշտոնը զբաղեցրեց Ալբերտ Սելադեսը: Նրա մարզչական շտաբում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստվածության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն:

«Չելսի»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտմբերի 17-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: 

Share |

Լրահոս

Loading...