Վալվերդե. Եթե Ֆատին խաղա, ապա ոչ ռեկորդներ սահմանելու համար

09:39 17.09.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:

Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Մեկ անհաջող օրը քեզ համար կարող է ՉԼ-ի մասնակցություն արժենալ: Նախորդ երկու ֆինալիստներն ավելի շատ խաղերում են պարտվել, քան մենք, բայց այս մրցաշարում չի կարելի անգամ 10 րոպեով անջատվել:

Դորտմունդցիները լավ են կարողանում վերահսկել գնդակը, բայց ուժեղ են նաև հակագրոհների ժամանակ: Մենք չգիտենք, թե նրանք ինչպես կգործեն վաղը»,- ասել է Վալվերդեն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք 16-ամյա Անսու Ֆատին կդառնա՞ «Բարսելոնայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը եվրագավաթային խաղում դաշտ է դուրս եկել կատալոնական թիմի մեկնարկային կազմում.

«Եթե նա խաղա, ապա ոչ ռեկորդներ սահմանելու համար, այլ որովհետև նա պետք կլինի թիմին: Ֆատին բացառիկ տաղանդավոր ֆուտբոլիստ է, և մենք նրանից շատ գոհ ենք»,- եզրափակել է իր խոսքը Վալվերդեն:  

Հիշեցնենք՝ Դորտմունդում կայանալիք խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության եթերում: 

Share |

Լրահոս

Loading...