Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կանաչ լույս է տվել Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում է Al Ekhbariya-ն:
Հիմնադրամի ղեկավարն է արքայազն Մուհամմադ բեն Սալմանը: Գործարքը գնահատվում է 300 միլիոն ֆունտ:
Սալմանը ցանկանում է գրանդ ակումբ դարձնել «Նյուքասլին» և պատրաստ է մեծ ներդրումներ կատարել ակումբում: «Կաչաղակները» ամռանը կարող են 200-300 միլիոն ֆունտ գումար ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը կարող է խափանվել, իսկ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ հռոմեական ակումբը ձեռք բերելու համար: