Ալաշկերտը ջախջախեց Երևանին (տեսանյութ)

18:08 17.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց «Երևանին»:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Գուստավո Մարմենտինին: 13-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Գլիշիչը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Գլիշիչը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3-0: 50-րդ րոպեին «Երևանի» պաշտպանի կոպիտ սխալից օգտվեց ու աչքի ընկավ Միհրան Մանասյանը:

58-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց տանտերերի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը և Ռամազան Իսաևը կրճատեց հաշվի տարբերությունը: 

Հանդիպման վերջնական հաշիվը վերջին րոպեին ձևակերպեց փախարինման մտած Սարգիս Շահինյանը՝ 5-1: 

 

 

 

 

 

 

 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 10 միավոր, «Երևանը» մնում է 0 միավորով:

 

Share |

Լրահոս

Loading...