Բարսելոնային դեռ կարող են պատժել Գրիզմանի հետ բանակցությունների համար

18:50 17.09.2019

«Բարսելոնան» առաջվա պես կարող է պատժամիջոցների բախվել հարձակվող Անտուան Գրիզմանի հետ բանակցություններ վարելու համար այն ժամանակ, երբ նա դեռ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ էր։  

Ինչպես հաղորդում է AS-ը, եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարզեց, որ կատալոնացիները ֆրանսիացու հետ բանակցությունները սկսել են թույլատրված ժամանակահատվածից շուտ, նրանց կարող են պատժել։ Պատժի տարբերակներից մեկը տնային «Կամպ Նոու» մարզադաշտը որակազրկելն է։ Բայց իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է։ Կապտանռնագույնները կարող են պատժվել նաև չնչին տուգանքով՝ մոտ 300 եվրոյի չափով։  

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ևս 80 միլիոն եվրո էր պահանջում «Բարսելոնայից»։ Մադրիդյան կողմը պնդում է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն պահին, երբ Գրիզմանի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո, մինչդեռ կատալոնացիները 120 միլիոն են վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար։  

 

 

Share |

Լրահոս

Loading...