Ֆեդերերի՝ կարիերան ավարտելու մասին լուրերը կեղծ են եղել

21:02 17.09.2019

Թենիսի աշխարհում հանրահայտ լրագրող Ռենե Շտաուֆերը Twitter-յան իր էջում հերքել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի՝ կարիերան ավարտելու մասին լուրերը։ Երեկ Ժնեվում Laver Cup-ի մեկնարկի նախօրեին 38-ամյա թենիսիստը հարցազրույցի ժամանակ խոսել էր իր առաջիկա ծրագրերի մասին։ 

«Ուզում եմ հստակություն մտցնել, քանի որ կեղծ լուրերը շատ արագ են տարածվում։ Ռոջեր Ֆեդերերը երեկ Ժնևում չի խոսել իր կարիերան ավարտելու մասին։ Նա ուղղակի ասել է, որ իր առաջիկա ծրագրերի օրացույցը կազմել է մինչև Ուիմբլդոն-2020-ը ու հիմա ընտանիքի հետ քննարկում է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը»,-գրել է Շտաուֆերը Twitter-ի իր էջում։ 

Ավելի վաղ այսօր այս լուրը տարբեր լրատվամիջոցների կողմից մեկնաբանվել էր, թե իբր Ռոջեր Ֆեդերերը 2020 թվականին պատրաստվում է ավարտել կարիերան։ 

Ուրբաթ օրը Ժնևում մեկնարկում է Laver Cup-2019-ը։ Մրցաշարին մասնակցում են երկու տարբեր թիմեր Եվրոպայից և Աշխարհի մյուս երկրներից։ Laver Cup-ի հիմնադիրներից մեկը հենց Ռոջեր Ֆեդերերն է։ 

Share |

Լրահոս

Loading...