Գուլլիտի դուստրը և Բուֆֆոնը կվարեն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը

16:55 17.09.2019

Սեպտեմբերի 23-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի կունենա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը: Հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի անունները, ինչպես նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: 

Այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է նաև պաշտոնական միջոցառման վարողների անունները: Այս կարևոր ֆուտբոլային երեկոն անցկացնելու պատիվը տրված է լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին և հոլլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլլիտի դուստր, հեռուստահաղորդավարուհի Իլարիա Դ՛Ամիկոյին: Վերջինս Իտալիայի ամենահայտնի սպորտային հաղորդավարուհիներից է և Բուֆֆոնի հարսնացուն ու երեխայի մայրն է:

Արարողությունը ուղիղ եթերում հեռարձակվելու է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:

 

Share |

Լրահոս

Loading...