Իբրահիմովիչ․ Ես լավագույն ֆուտբոլիստն եմ, ով երբևէ խաղացել է MLS-ում

19:50 17.09.2019

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է, ով երբևէ խաղացել է MLS-ում։ 

«Կարծում եմ՝ ես լավագույն ֆուտբոլիստն եմ, ով երբևէ խաղացել է MLS-ում։ Ես կատակ չեմ անում։ Ինչու՞։ Իսկ դուք նայու՞մ եք ֆուտբոլ վերջին երկու տարիներին, ինչ ես այստեղ եմ խաղում, թե՞ Շվեդիայում չեն ցուցադրում»,-Զլատանի խոսքերն է մեջբերում ESPN-ի Twitter-յան էջը։ 

Լրագրողին հարցին, թե արդյո՞ք Իբրահիմովիչը չի կարծում, որ լավագույնը կոչվելու համար պետք նվաճել MLS-ի չեմպիոնի տիտղոսը, Զլատանը պատասխանել է․ «ո՛չ»։ 

MLS-ի 30 ընթացիկ մրցաշրջանում 30 տուրերից հետո «ԼԱ Գելեքսին» ունի 45 միավոր ու գտնվում է 5-րդ տեղում։ 

Share |

Լրահոս

Loading...