Ինտերը վերջին րոպեներին փրկվեց պարտությունից Սլավիայի դեմ խաղում (տեսանյութ)

22:50 17.09.2019

Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի մեկնարկը տրված է։

F խմբում միմյանց դեմ մրցում էին «Ինտերը» և «Սլավիան»։ Միլանյան ակումբը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց, թեպետ երեք միավորները Անտոնիո Կոնտեի թիմին օդի ու ջրի պես էին պետք, քանզի խմբի մյուս երկու մրցակիցները «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան» են։ 

Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 63-րդ րոպեին։ Հյուրերի հարձակվող Պետեր Օլայինկան առաջ մղեց իր թիմին։ «Ներաձուրիները» կարողացան փրկվել պարտությունից 90+2 րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Նիկոլո Բարելան։ 

Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցելու են «Բորուսիան» և «Բարսելոնան»։ Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...