Լյով․ Հասկանում եմ Տեր Շտեգենի հիասթափությունը, բայց դարպասին մեկ դարպասապահ կարող է լինել

22:31 17.09.2019

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը անդրադարձել է դարպասապահների շուրջ ծավալվող խոսակցություններին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը իր դժգոհությունն էր հայտնել այն մասին, որ ազգային թիմում ստիպված է երկրորդ համարը լինել «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերից հետո։ 

«Մենք ուրախ ենք, որ մեր տրամադրության տակ ունենք համաշխարհային մակարդակի երկու դարպասապահների։ Տրապը և Լենոն ևս կարող են մրցակցել նրանց հետ։ Հասկանալի է, որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում են խաղային ժամանակ ստանալ ազգային թիմի կազմում։ Ամեն ինչ այդպես էլ պետք է լինի։ Նրանք բոլորը մեծ ամբիցիաներ ունեն։

Մենք անպայման շանս տալու ենք Տեր Շտեգենին իր լավագույն որակները դրսևորելու համար։ Մենք հասկանում ենք նրա հիասթափությունը, բայց խաղալ կարող է միայն մեկ դարպասապահ։ Մանուելը մի քանի հրաշալի խաղեր է անցկացրել վերջին շրջանում։ Նա մեր ավագն է»,-Լյովի խոսքերն է մեջբերում Bild-ը։ 

Հիշեցնենք, որ չնայած ակումբային մակարդակում ցույց տված խելահեղ խաղին՝ Մարկ Անդրե Տեր Շտեգենը տեղ չունի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...