Մեսսին Բոորուսիայի դեմ խաղում երկրորդ կեսում դուրս կգա փոխարինման, եթե խաղը լավ դասավորվի

18:13 17.09.2019

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Մեկնարկային տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Դորտմունդում, որտեղ «Բորուսիան» կհյուրընկալի «Բարսելոնային»։ 

Կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին, ով այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել, կարող է խաղալ «Դորտմունդի» հետ խաղում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մեսսին դուրս կգա խաղադաշտ հանդիպման երկրորդ կեսում, եթե խաղը լավ դասավորվի «կապտանռնագույնների» համար։ Այսպիսի որոշում կայացրել է Էռնեստո Վալվերդեն իր մարզչական շտաբի հետ միասին։ Մեսսին ևս տվել է իր համաձայնությունը։ 

Վերջին մի քանի օրերի ընթացքում արգենտինացու վերականգնման գործընթացը թափ է հավաքել, ինչի արդյունքում հնարավոր է դարձել դիտարկել Մեսսիի հավանական վերադարձը այս խաղում։ 

«Բորուսիայի» և «Բարսելոնայի» հետ միասին F խմբում են նաև Միլանի «Ինտերը» և «Սլավիան»։ «Բորուսիա Դ․» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին, «Ինտեր» - «Սլավիա» խաղը՝ 21։00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...