Ռունի. Ամերիկայում ֆուտբոլիստներին քիչ են վարձատրում

12:10 17.09.2019

ՄԼՍ-ի  «Դի Սի Յունայթեդ» թիմի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Ամերիկայում ֆուտբոլի զարգացման բարդությունների մասին.

«Կարծում եմ, ԱՄՆ-ում հանդես եկող ֆուտբոլիստներին  քիչ են վարձատրում: Նրանք ավելի մեծ գումարների են արժանի, որպեսզի համապատասխանեն  Ամերիկայում այլ սպորտաձևերով զբաղվող մարզիկների մակարդակին:

Ես չեմ խոսում իմ շահի տեսանկյունից, քանզի հաջորդ տարի այլևս այստեղ չեմ խաղա: Սակայն դա արդարացի է այն ֆուտբոլիստների հանդեպ, ովքեր մնում են և ջանքեր են գործադրում:

Բացի այդ, թիմերը նաև պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում չարտերային չվերթներ իրականացնել»:

Ռունին «Դի Սի Յունայթեդի կազմում» դարձել է 23 գոլի հեղինակ, անցկացրած 46 խաղում:

Share |

Լրահոս

Loading...