Ջոն Սթոունսը բաց կթողնի 4-5 շաբաթ

21:33 17.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանության կենտրոնում հերթական խնդիրներն են առաջացել։ Էմերիկ Լապորտի վնասվածքից հետո շարքից դուրս է մնացել նաև Ջոն Սթոունսը։ 

«Ման․ Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ անգլիացի ֆուտբոլիստը վնասվածքը սպասվածից լուրջ է։ Սթոունսը բաց է թողնելու 4-5 շաբաթ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապաքինման համար 10 օր կպահանջվի։ 

«Մանչեսթեր Սիթին» վաղը կսկսի պայքարը Չեմպիոնների լիգաում։ «Քաղաքայինները» հյուրընկալվելիս մրցելու են «Շախտյորի» հետ։ 

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից Էմերիկ Լապորտը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնելու մոտ 6 ամիս։  

Share |

Լրահոս

Loading...