Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

17:22 17.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը 77 կգ Կարապետ Չալյանն էր, որը, սակայն, պարտվեց Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերաիին 6:9 հաշվով։

Հայաստանի հավաքականի մեդալներ նվաճեցին Սլավիկ Գալստյանը (63 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ). Սլավիկը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանյանը՝ արծաթե:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:

Ալեքսանյանն ու Չալյանը նաև Տոկիո-2020-ի ուղեգրեր ապահովեցին:

Շուտով ԱԱ-ում պայքարը կսկսեն ազատ ոճային ըմբիշները:Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): 

Share |

Լրահոս

Loading...