Լիմայի գոլը հաղթական էր. Արարատն առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում

19:22 18.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց առաջատար «Արարատին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման միակ գնդակը խաղի 66-րդ րոպեին հեղինակեց տանտերերի կիսապաշտպան Մաիլսոն Լիման

«Արարատը», որն առաջին հանդիպումն էր անցկացնում գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոյի անսպասելի հեռացումից հետո, առաջին պարտությունը կրեց Հայաստանի ընթացիկ առաջնությունում: Մինչ այս երևանյան թիմը 5 հաղթանակ էր տարել, մեկ խաղ ավարտել ոչ-ոքիով:

«Արարատը» շարունակում է գլխավորել ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր, իսկ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակի շնորհիվ 13 միավոր վաստակեց ու բարձրացավ երրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...