Կոնտեն դժգոհել է իր թիմի խաղից

11:38 18.09.2019

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Սլավիայի» հետ ոչ ոքիից հետո հայտարարել է, որ չի տեսել այն խաղը, որին սպասում էր.

«Չեմ ցանկանում առանձնացնել որևէ խաղացողի. դուք՝ բոլորդ էլ հանդես եկաք ձեր խաղամակարդակից ցածր, այդ թվում նաև ես:

Հիմնական պատասխանատվությունը ընկած է իմ ուսերին, քանզի ես չկարողացա բացատրել իմ ֆուտբոլիստներին, թե ինչպես պետք է գործեն խաղադաշտում: Մենք օգտագործում էինք միայն երկար փոխանցումները: Այդպիսի ֆուտբոլ ես չեմ ցանկանում տեսնել»:

Ա Սերիայում Կոնտեի թիմն ընթանում է առաջին հորիզոնականում, 3 խաղից հետո ունենալով 9 միավոր: Իսկ ահա Չեմպիոնների լիգայում «Ինտերը» առաջին տուրից հետո ունի 1 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև «Բարսելոնան», «Բորուսիան» և «Սլավիան»;

Share |

Լրահոս

Loading...