Ժորդի Ալբան 2 շաբաթ բաց կթողնի

17:07 18.09.2019

Կատալոնական «Բարսելոնայի» մամլո ծառայության հաղորդմամբ,  ձախ պաշտպան Խորդի Ալբան ձախ ոտքի ազդրի մկանի վնասվածք  է ստացել: Ֆուտբոլիստը  երեկ կայացած Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի 40-րդ րոպեին փոխարինվեց ստացած վնասվածքի պատճառով: 

Այսօր Ալբան մանրակրկիտ բուժզննում կանցնի, ինչից հետո հայտնի կդառնան նրա վերականգման ժամկետները: Նախնական տվյալներով, Ալբայից կպահանջվի մոտ 2 շաբաթ:

Share |

Լրահոս

Loading...