Շիրակ-Նոա՝ 0:0. գյումրեցիների երկրորդ անընդմեջ գոլազուրկ խաղը

18:08 18.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Շիրակը» Երևանում հյուրընկալվել է «Նոային»: Հանդիպումը կայացվել է «Ալաշկերտ» մարզադաշտում:

Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Հատկանշական է, որ Վարդան Բիչախչյանի սաները 2-րդ խաղն անընդմեջ չեն կարողանում գոլ խփել, ոչ էլ գոլ են ընդունում սեփական դարպասը. նախորդ տուրի՝ «Գանձասար-Կապանի» հետ Գյումրիում կայացած խաղում դարձյալ 0:0 էր գրանցվել:

Այս հանդիպումից հետո «Շիրակը» իր միավորների թիվը հասցրեց 14-ի և ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Նոան» 7 խաղից հետո 8 միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է 7-րդ տեղում:  

Share |

Լրահոս

Loading...