Վալվերդեն մեկնաբանել է Մեսսիի ֆիզիկական վիճակը

10:09 18.09.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն  կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայացած խաղի մասին տպավորություններով.

«Խաղի արդյունքը արդեն չես փոխի: Պետք է խոստովանել, որ «Բորուսիան» շատ վտանգավոր էր սեփական հարկի տակ և մեզ համար շատ բարդ էր:

Նրանք մի քանի չափազանց վտանգավոր հակագրոհներ  ձեռնարկեցին, սակայն Տեր-Շտեգենը փրկեց թիմին: Մեր թիմին պակասում էր խորությունը՝ գրոհներ կազմակերպելիս:

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա խաղաց սպասվածի պես: Ֆուտբոլիստը բաց էր թողել  նախամրցաշրջանային պատրաստությունը և ընդամենը 4-5 մարզում էր անցկացրել թիմի հետ: Այդուհանդերձ, Մեսսին շատ արագ կարողացավ մտնել ընթացքի մեջ»:   

Share |

Լրահոս

Loading...