Բաչկովը բռնցքամարտի ԱԱ-ում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

15:55 18.09.2019

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանցի բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

63 կգ քաշային մեր մարզիկը հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչում պարտություն կրեցին 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը։ Մեր 2 բռնցքամարտիկներն էլ պարտվեցին Ղազախստանի ներկայացուցիչներին։

Share |

Լրահոս

Loading...