Դատարանը ՌԴ բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահից մոտ 43 մլն ռուբլի է բռնագանձել

16:00 18.09.2019

Մոսկվայի Սիմոնովյան շրջանի դատարանը բավարարել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի  հայցն ընդդեմ ֆեդերացիայի նախկին նախագահ Յուլիա Անիկեևայի:

РИА Новости-ի փոխանցմամբ դատարանը մասնակիորեն բավարարել է հայցը և բռնագանձել է 42,8 մլն ռուբլի, ի օգուտ ֆեդերացիայի:

2017 թ. հոկտեմբերին Մոսկվայի Չերտանովյան դատարանը Անիկեևային դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, սակայն վերջինս թաքնվել էր հետաքննությունից:

Հետաքննությունը եկել էր այն եզրակացության, որ ֆեդերացիայի նախկին նախագահը, գլխավոր հաշվապահ Միխայիլ Քոչարյանի հետ գողացել են կազմակերպության ֆինանսական միջոցները; Անիկեևան տարբեր գործարարների հետ նախնական պայմանավորվածությունների միջոցով, ֆեդերացիայի գումարները ձևականորեն փոխանցում էր նրանց հաշիվներին, իսկ այնուհետև այդ գումարները կանխիկացնում և փոխանցում էր հաշվապահներ Միխայիլ Քոչարյանին և Ելենա Սիլինային:

2017թ. ապրիլին դատարանը որոշում կայացրեց Անիկեևային տնային կալանքի ենթարկել խարդախության գործով: Նրան մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի համաձայն (խարդախություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով):

Մեկ ամիս առաջ Չերտանովյան դատարանը հաշվապահ Սիլինայի նկատմամբ երեք ու կես տարվա ազատազրկման դատավճիռ էր կայացրել, իսկ Քոչարյանը 2016-ի հոկտեմբերին մահացել էր, և նրա դեմ գործը կարճվեց։

Անիկեեւան ՌԲՖ-ի նախագահի պաշտոնը լքել է 2015 թվականի օգոստոսին: Ֆեդերացիան նա գլխավորել է երկու տարի։  Այժմ ՌԲՖ-ի ղեկավարը Անդրեյ Կիրիլենկոն է:

 

Share |

Լրահոս

Loading...