Չեմպիոնների լիգա․ Գործող չեմպիոնը սկսում է պարտությամբ․ այլ արդյունքներ

00:58 18.09.2019

Մեկնարկեց ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 2019/2020 թվականների խաղարկությունը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրը լի էր անակնկալ արդյունքներով։

Լիգայի գործող գավաթակիրը՝ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» Նեապոլում հյուրընկալվել էր «Նապոլիին»։ Կառլո Անչելոտիի թիմը 2-0 հաշվով առավելության հասավ «մերսիսայդցիների» նկատմամբ։ Դրիս Մերտենսը 82-րդ րոպեին 11-մետրանոցից առաջ մղեց իր թիմին։ Ավելացված ժամանակում նեապոլիտացիների երկրորդ գնդակը խփեց թիմի նորեկ Ֆերնանդո Լյորենտեն։ 

«Այասքը» տանը վստահ հաղթանակ տարավ «Լիլի» դեմ խաղում։ Ամստերդամցիներրը հաղթեցին 3-0 հաշվով Քվինսի Պրոմեսի, Էդսոն Ալվարեսի և Նիկոլաս Թալյաֆիկոյի գոլերի շնորհիվ։ 

«Բենֆիկան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց գերմանական «Լայպցիգին»։ Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացած Ավստրիայում։ «Զալցբուրգը» 6-2 հաշվով հաղթեց «Գենկին»։ 

Share |

Լրահոս

Loading...