Գրիզմանը խոստովանել է, որ դժվար է խաղալ Մեսսիի ու Սուարեսի հետ

14:46 18.09.2019

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող  Անտուան Գրիզմանը խոսել է նոր ակումբում հարմարվելու մասին.

«Ես դեռևս 2 ամիս է, ինչ ակումբում եմ և ինձ  ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեմ խաղընկերներիս և հասկանամ, թե ինչպես են խաղադաշտում շարժվում Մեսսին ու Սուարեսը: Նրանք էլ իրենց հերթին են վարժվում իմ խաղաոճին: Բարդ է, բայց կարծում եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»:

Հետաքրքրական է, որ երեք ֆուտբոլիստները խաղադաշտում միաժամանակ անցկացրել են Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման վերջին 30 րոպեն:

Share |

Լրահոս

Loading...