Գվարդիոլա. Գրեթե ամեն մրցաշրջանում գնում եմ Ուկրաինա, արդեն բնակարան եմ գնել այնտեղ

11:34 18.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է սեպտեմբերի 18-ին կայանալիք ՉԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղի մասին:

«Չի՞ ձանձրացրել ինձ արդյոք այդքան հաճախ «Շախտյորին» հանդիպելը: Ես արդեն բնակարան եմ գնել այստեղ: Շատ անգամներ եմ խաղացել «Շախտյորի» դեմ. «Բարսելոնայի» հետ, «Բավարիայի», հիմա էլ՝ «Մանչեսթեր Սիթիի»: Գրեթե ամեն մրցաշրջանի գալիս եմ այստեղ, արդեն սովորել եմ ու դա ինձ դուր է գալիս:

«Շախտյորի» հետ խաղալն ամեն անգամ հետաքրքիր է, ու բոլոր խաղերն իրար նման են: Լուեսկուի թիմին դիմակայելը բարդ էր: Հիշում եմ՝ առաջին խաղը շատ բարդ էր, ու մենք, կարծում եմ, վերջին րոպեին կարողացանք հաղթել: Հիշում եմ «Շախտյորի» կազմում գերազանց ֆուտբոլիստներ կային, Սռնան, Վիլլիանը...ուղղակի հիանալի էր: Երբ եկավ Ֆոնսեկան, թիմ էլի հիանալի կազմակերպված էր, գծերի միջև ճեղքեր չկային, չնայած անցած մրցաշրջանում շատ հեշտությամբ կարողացանք հաղթել: «Շախտյորը» ոճի առումով ոչ ստանդարտ թիմ է մեզ համար, նա այնպես չի խաղում, ինչպես ԱՊԼ-ի մեծ մասը: Բարդ ու հետաքրքիր է լինելու: Շատ եմ հարգում «Շախտյորին»»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

 

Share |

Լրահոս

Loading...