Իկարդին խնդիրներ ունի ՊՍԺ-ում

14:20 18.09.2019

L'Equipe-ի տվյալներով, «ՊՍԺ»-ի նորեկ Մաուրո Իկարդիի հարաբերությունները թիմակիցների հետ չեն ստացվում: Բացի Իկարդիից, ակումբում հանդես են գալիս ևս երկու արգենտինացիներ՝ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը, ովքեր սակայն չեն ընդունում նրան: 

Խնդիրն այն է, որ Պարեդեսն ու Դի Մարիան մտերիմ հարաբերություններ ունեն Լիոնել Մեսսիի հետ, ով չի կարողանում ներել Իկարդիին և մեղադրում է նրան իր ընկեր Մաքսի Լոպեսի և Իկարդիի ներկայիս կնոջ  Վանդա Նարայի բաժանության մեջ:

Բացի այդ, Պարեդեսն ու Դի Մարիան մտերիմ են նաև Էդիսոն Կավանիի հետ, ով Իկարդիի գլխավոր մրցակիցն է հիմնական կազմում խաղալու համար:

Share |

Լրահոս

Loading...