Մաուրո Իկարդին կլինի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում Ռեալի դեմ խաղում

19:17 18.09.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ խաղում կլինի փարիզյան ակումբի մեկնարկային կազմում։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։ 

Արգենտինացի ֆուտբոլիստը առաջին անգամ մեկնարկային րոպեներից դուրս կգա խաղադաշտ ՊՍԺ-ի կազմում։ Վնասվածքի պատճառով «արքայական» ակումբի դեմ կայանալիք հանդիպումը բաց են թողնելու Էդինսոն Կավանին և Կիլիան Մբապեն, իսկ Նեյմարը որակազրկված է։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Մաուրո Իկարդին «Ինտերից» տեղափոխվեց ՊՍԺ։ Մեկ տարի վարձակալությամբ հանդես գալուց հետո Իկարդին կարող է մշտական պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ։ 

«Պարի Սեն Ժերմեն» - «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...