Յունայթեդը կորուստներով կմոտենա ԵԼ առաջին հանդիպմանը

17:25 18.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող հույս դնել իր մի քանի խաղացողների վրա Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի «Աստանայի» դեմ խաղում: 

Եզրային հարձակվող Դենիել Ջեյմսը փոքր վնասվածք է ստացել «Լեսթերի» դեմ խաղում: Հանդիպումը բաց կթողնեն նաև Պոլ Պոգբան, Անտոնի Մարսյալը և Լյուկ Շոուն:

Կենտրոնական պաշտպան Էրիկ Բային ևս վերականգնվում է վնասվածքից:

Փոխարենը, հայտնի է դարձել, որ հանդիպմանը կարող են մասնակցել Ջեսսի Լինգարդը, և Դիոգու Դալոտը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը:

Share |

Լրահոս

Loading...