Կովաչ. ցանկանում ենք դաշտում ցույց տալ մեր բոլոր ունակությունները

09:43 18.09.2019

Այսօր երեկոյան Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Ցրվենա Զվեզդային»: Նախախաղային մամլո ասուլիսի ընթացքում մյունխենցիների գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կիսվել է հանդիպման սպասելիքներով.

«Պետք է պայքարենք, ինչպես բոլոր հանդիպումներում և ցույց տանք մեր լավագույն որակները: Ֆուտբոլիստները սկսել են ճանաչել և ավելի լավ  հասկանալ միմյանց: 

Հակառակորդի կազմում ևս կան լավ ֆուտբոլիստներ, և եթե նրանց հնարավորություն տանք, շատ բարդ կլինի մեզ համար: Անցած մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» ապացուցեց դա: Մեր առաջնային խնդիրն է զրկել նրանց գնդակից»:

Հիշեցնենք, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...