Նապոլիի հետ խաղից առաջ հարձակվել են Լիվերպուլի երկրպագուների վրա

17:17 18.09.2019

«Լիվերպուլի» երկրպագուները, որոնք ժամանել էին ՉԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Նապոլիի» հետ խաղին (0-2), անհայտ անձանց կողմից հարձակման են ենթարկվել:

«Սեպտեմբերի 17-ին «Լիվերպուլի» երկու երկրպագու հարձակման է ենթարկվել Նեապոլում: Տեղի ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին մի խումբ տղամարդիկ մոտեցել են երկրպագուներին ու հարձակվել նրանց վրա: Մեծբրիտանացի երկու տղամարդ՝ 26 ու 46 տարեկան, գլխի շրջանում վնասվածքներ են ստացել: Երկրպագուները բժշկական օգնություն են ստացել, ինչից հետո ի վիճակի են եղել ներկա լինել խաղին»,- Մերսիսայդի ոստիկանության հայտարարությունն է մեջբերել Goal.com-ը:

 

 

Share |

Լրահոս

Loading...