El Chiringuito. Ռեալն ու ՊՍԺ-ն համաձայնության են հասել Մբապեի տրանսֆերի շուրջ

21:22 18.09.2019

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Պարի Սեն Ժերմենի» հետ Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը համաձայնվել է 225 միլիոն եվրոյով 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնելուն։ Փարիզյան ակումբը ևս 50 միլիոն եվրո կարող է ստանալ բոնուսների տեսքով։ 

Հայտնի է դարձել, թե որքան գումար է Մբապեն վաստակելու նոր թիմի կազմում։ El Chiringuito-ի փոխանցմամբ՝ Մբապեն տարեկան 35 միլիոն եվրո է ստանալու։ Բացի դրանից նա ևս 5 միլիոն կարող է վաստակել բոնուսների տեսքով։ 

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ներկա պահին վնասվածք ունի և այսօր չի մասնակցելու «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղին։ 

Share |

Լրահոս

Loading...