Նոյերը կարող է ավարտել միջազգային կարիերան Եվրո-2020-ից հետո

16:29 18.09.2019

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտածում է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

33-ամյա դարպասապահի համար հավաքականի կազմում վերջին մրցաշարը կարող է դառնալ Եվրո-2020-ը: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը:

Նոյերը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից: Նա երեք աշխարհի առաջնության ու երկու Եվրոպայի առաջնությունում եղել է հավաքականի հիմնական դարպասապահը:

 

 

Share |

Լրահոս

Loading...