Ռոյս. Լավագույն կերպով չհարվածեցի, պետք է մարզեմ 11-մետրանոց հարվածներս

09:36 18.09.2019

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման արդյունքը, որն ավարտվեց 0-0 հաշվով: Ընդ որում, 57-րդ րոպեին Ռոյսը չիրացրեց 11-մետրանոց հարվածը, որը հետ մղեց «կապտանռնագույնների» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը:

«Իհարկե, հիմա ամենահաճելի զգացողությունները չեն։ 11-մետրանոցը չիրացրեցի։ Բացի այդ, մենք բաց թողեցինք գոլ խփելու մի շարք այլ լավ հնարավորություններ։ Բայց մենք գրեթե ազատ գոտիներ չէինք թողնում և լավ խաղ ցուցադրեցինք։

Մարկը համաշխարհային մակարդակի դարպասապահ է, բայց ես լավագույն կերպով չհարվածեցի, պետք է մարզեմ 11-մետրանոց հարվածներս», - Ռոյսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Երկրորդ տուրում «Բորուսիան» կհյուրընկալվի Պրահայի «Սլավիային», իսկ «Բարսելոնան» տանը կընդունի «Ինտերին»: 

Share |

Լրահոս

Loading...