Լիվերպուլի ֆուտբոլիստը ջնջել է Twitter-ի էջը երկրպագուների քննադատություններից հետո

18:42 18.09.2019

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ջնջել է Twitter-ի իր էջը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը չի դիմացել երկրպագուների քննադատություններին։ 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Նապոլիի» դեմ խաղում Էնդրյու Ռոբերտսոնի կողմից կատարված խախտումից հետո «Լիվերպուլի» դարպասին 11-մետրանոց էր նշանակվել, որը անվրեպ իրացրել էր Դրիս Մերտենսը։ Խաղից հետո Twitter-ում Ռոբերտսոնը ենթարկվել է խիստ քննադատությունների, ինչից հետո ջնջել է իր էջը։ 

Լիգայի գործող չեմպիոնները մեկնարկեցին պարտությամբ։ Կլոպի թիմը Նեապոլում 0-2 հաշվով զիջեց «Նապոլիին»։ 

ԱՊԼ-ի մեկնարկային հինգ տուրերում «Լիվերպուլը» հինգ հաղթանակ է տարել։ 

Share |

Լրահոս

Loading...