Ռոնալդու. Ցանկանում եմ առաջ անցնել Մեսսիից և կարիերաս ավարտել ռեկորդային քանակի Ոսկե գնդակներով

10:40 18.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հետագայում կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլում թողած իր ավանդի մասին: 

«Ցանկանում եմ ֆուտբոլն ավարտել «Ոսկե գնդակների» ռեկորդակիրը դառնալով։ Սիրտս կջերմացներ այդ նվաճումը։ Կարծում եմ, որ արժանի եմ դրան։

Մեսսին ֆանտաստիկ մարդ է ու հիասքանչ ֆուտբոլիստ: Բայց կարծում եմ, որ ես պետք է ստանամ վեց, յոթ, ութ «Ոսկե գնդակներ»: Ես նրանից բարձր եմ այդ ցուցանիշով», - ասել է Ռոնալդուն Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

Կրիշտիանուն ու Լեոն կիսում են ռեկորդը՝ 5 «Ոսկե գնդակներով»:

Share |

Լրահոս

Loading...