Մայրս շատ է նյարդայնանում, ասել եմ, որ կիսաեզրափակիչներ ու եզրափակիչներ այլևս չնայի. Ռոնալդու

13:34 18.09.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ թույլ չի տալիս իր մորը դիտել կարևոր խաղեր:

«Նա շատ է նյարդայնանում, չգիտեմ՝ ինչու: Հիմա նրան թույլ չեմ տալիս կարևոր խաղերը դիտել:

Ընկերներին խնդրում եմ նրա հետ մնալ, նա անընդմեջ քայլում է տնով: Մարզադաշտում երկու անգամ գիտակցությունը կորցրել է, շատ էր անհանգստանում:

Դա անհնար է, ես զրկվել եմ հորիցս ու չեմ ուզում մորս կորցնել: Այնպես որ, նրան ասել եմ. «Կիսաեզրափակիչներ ու եզրափակիչներ դու այլևս չես նայի»,- ասել է Ռոնալդուն:

 

 

Share |

Լրահոս

Loading...