Ռոնալդու․ 11 տարեկանում թակում էի Մաքդոնալդսի հետևի դուռը ու հարցնում․ ուտելու բան մնացե՞լ է

18:24 18.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ ծանր օրեր է ունեցել Պորտուգալիայում մանկության տարիներին։ Սոված ժամանակ ապագա աստղին բազմիցս օգնել են «Մաքդոնալդսի» աշխատակիցները։ 

«Երբ ես 11 տարեկան էի, մենք գումար չունեինք։ Մենք հանրակացարանում էինք ապրում։ Ընտանիքս մնացել էր Մադեյրայում։ Ես նրանց տեսնում էի երեք ամիսը մեկ։

Երեկոյան ժամերին մենք քաղցած էինք լինում։ Գնում էինք մոտակա «Մաքդոնալդսը» և հետևի դուռը թակելով՝ հարցնում․ «ուտելու ինչ-որ բան մնացե՞լ է»։ Երկու աղջիկներ մեզ սնունդ էին տալիս։ Ես շատ եմ նրանց փնտրել, բայց չեմ գտել, իսկ հիմա այդ «Մաքդոնալդսը» փակվել է։ Հույս ունեմ, որ այս հարցազրույցը կօգնի գտնել նրանց։ Ես կուզեմ ընթրիքի հրավիրել նրանց Լիսաբոնում կամ Թուրինում։ Ուզում եմ որպես պատասխան ինչ-որ բան անել նրանց համար»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ESPN-ն։ 

Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս 10 տարեկան հասակում հեռացել է հարազատ Մադեյրայից՝ տեղափոխվելով Լիսաբոն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ դա իր կյանքի բարդագույն շրջանն է եղել։ 

Share |

Լրահոս

Loading...