«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է Չեմպիոնների լիգայի «Սլավիայի» հետ խաղից հետո (2:1):
«Մենք ոչ պատշաճ մակարդակով էինք խաղում, բայց, բարեբախտաբար, երեք միավոր վաստակեցինք, և դա է կարևորը։ Մենք պետք է քննարկենք միմյանց հետ, հիմա այդ մասին չեմ խոսի։ Մենք ավելացնելու տեղ ունենք։
(Այն մասին, թե արդյոք Վալվերդեն տակտիկական սխալ է թույլ տվել) Դա նույնպես թիմի ներքին գործն է, չեմ ուզում դա քննարկել այստեղ։ Կցանկանայի նախ խոսել նրանց հետ, ովքեր խաղադաշտ էին դուրս գալիս։
Նրանք մեզ գոլ խփեցին՝ երկրորդ խաղակեսում իրացնելով առաջին իսկ պահը։ Նման բան թույլ տալ չի կարելի, ես բոլորովին մենակ էի։
Մենք շտկելու բաներ ունենք, այդ թվում տակտիկապես։ Միշտ չէ, որ վերադառնում էինք պաշտպանության», – Տեր Շտեգենի խոսքը մեջբերում է Goal. com-ը: