Տեր Շտեգենը ապշեցուցիչ ցուցանիշ ունի ՉԼ-ում հետ մղած 11-մետրանոցների թվով

01:18 18.09.2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղային առաջին օրվա գլխավոր հերոսներից մեկը «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենն է։ 

Գերմանացի դարպասապահը փրկեց իր թիմին պարտությունից։ Նա հետ մղեց Մարկո Ռոյսի իրացրած 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով սա Տեր Շտեգենի հետ մղած 4-րդ 11-մետրանոցն էր 6 հնարավորից Չեմպիոնների լիգայում։ 2003/2004 թվականին լիգայի խաղարկությունում վիճակագրության ներդրման պահից ի վեր նման արդյունք ունի միայն Անդրեյ Պյատովը։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ 

«Բարսելոնան» հյուրընկալվելիս 0-0 խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Երկրորդ կեսում կատալոնացիների կազմում փոխարինման դուրս եկավ Լիոնել Մեսսին։ 

Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել Տեր Շտեգենի սեյվը 11-մետրանոցից։ 

Share |

Լրահոս

Loading...