Վան Դեյկը հերքել է Լիվերպուլի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին լուրերը

13:39 18.09.2019

Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է «Լիվերպուլի» նոր պայմանագրի համաձայնեցման մասին լուրերը:

«Նման բաները կախված չեն ինձանից։ Տեսել եմ ԶԼՄ-ներում իմ կողմից պայմանագրի երկարաձգման մասին լուրերը, բայց հիմա ես նույնիսկ բանակցություններ չեմ վարում։ Միակ բանը, որ ցանկանում եմ, առաջիկա հանդիպումներում կենտրոնանալն է։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ապագայում», - Վան Դեյկի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Վիրջիլին առաջարկել է նոր պայմանագիր, որի պայմաններով ֆուտբոլիստը կվաստակեր տարեկան 11,6 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...