Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի՞ պաշտոնին

12:56 18.09.2019

«Շատ շուտով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին»,- գրում է  «Ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Ըստ «Իմ քայլը» խմբակցության մի անդամի՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային և պետական խնդրի լուծման վրա, նշանակում է, որ նա ինքնակամ պետք է հրաժարական տա նաև այդ պաշտոնից, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորություններն են շատ աղոտ»- փոխանցում է «Ժամանակ» օրաթերթը։

Share |

Լրահոս

Loading...