Ֆերստապեն․ Ինձ համար տարբերություն չկա երկրորդ կամ երրորդ տեղերի միջև․ կարևորը միայն հաղթանակն է

20:45 18.09.2019

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը նշել է, որ Ֆորմուլա-1-ում իր համար առաջնայինը միայն հաղթանակն է։ Մնացած հորիզոնականները իրեն չեն հետաքրքրում։ 

«Ես միշտ ասել եմ, որ ինձ համար երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղերի միջև տարբերություն չկա։ Ինձ համար կարևոր են միայն հաղթանակները։

Իրականում ամենակարևորը գործի նկատմամբ վերաբերմունքն է։ Մրցարշավներում մենք պայքարում ենք հաղթանակների համար։ Երբ 50-60 տարեկան հասակում լինենք, ոչ մեկը չի հիշելու, թե ով է զբաղեցրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղերը։ Հիշելու են միայն չեմպիոններին»,-Ֆերստապենի խոսքերն է մեջբերում motosport-total-ը։ 

Նշենք, որ գալիք շաբաթ և կիրակի օրերին կկայանա Ֆորմուլա-1-ի հերթական Գրան-Պրին, այս անգամ Սինգապուրում։ 

Share |

Լրահոս

Loading...