Դասախոսը չի ճանաչել Խաբիբին, երբ վերջինս գնացել է քննության

11:23 18.09.2019

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է կյանքից մի դեպք, երբ պետք է քննություն հանձներ համալսարանում: Նուրմագոմեդովը հեռակա կարգով սովորում է Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում։

«Երբ ամառային նստաշրջանը փակում էի, անգլերեն լեզվի քննություն ունեի։ Ներս մտա, դասախոսն ինձ չճանաչեց, իսկ ուսանողները միանգամից ճանաչեցին։ Նստեցի ամենահետին նստարանին: Լսարանում մի քիչ աղմուկ բարձրացավ, դասախոսը բոլորին նկատողություն արեց։ Ավարտեցի, հանձնեցի թղթերը: Նա այնքան էր նայում ինձ ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում:

Երբ արդեն հեռացա, զանգահարեց ռեկտորը և ասաց, որ մի քիչ խուճապի են մատնվել: Նման պահեր էլ են լինում, բայց գուցե նրանց համար անսովոր է, որ այդպիսի մարզիկը նստած է և բոլորի հետ քննություն է հանձնում», - Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի Առաջին ալիքի կայքը:

Share |

Լրահոս

Loading...