Զիդան․ Կարծում եմ՝ Ազարը պատրաստ է սկսել խաղալ

00:04 18.09.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Կարծում եմ՝ Ազարը պատրաստ է խաղալ։ Նա ավելի շատ է մարզվել հիմա թիմի հետ ու կարող է սկսել։ Միշտ մտածել եմ, որ Ազարը էական նշանակություն կարող է ունենալ «Ռեալի» համար։ Նա կարող է փոխել խաղերի ընթացքը և այն փաստը, որ նա «Ռեալում» է, խոսում է հենց դրա մասին»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

«Պարի Սեն Ժերմեն» - «Ռեալ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ 

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «արքայական» ակումբի կազմում իր նորամուտը նշեց Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում կայացած «Լևանտեի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» հաղթեց 3-2 հաշվով։ 

Share |

Լրահոս

Loading...