Բավարիան ռեկորդ է սահմանել

11:36 19.09.2019

Մյունխենի «Բավարիան» 3-0 հաշվով ջախջախեց «Ցրվենա Զվեզդային» ՉԼ-ի խմբային փուլի 1-ին տուրում:

Սա «Բավարիայի» 16-րդ անընդմեջ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ հանդիպումներում:

Opta Franz- ի փոխանցմամբ, սա եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ռեկորդ է:

Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր մյունխենյան ակումբին: Վերջին անգամ գերմանական ակումբի ֆուտբոլիստները առաջին խաղում պարտվել են 2002թ սեպտեմբերի 2-ին իսպանական «Դեպորտիվոյին»:

Share |

Լրահոս

Loading...