Ֆերդինանդ.Ռեալը ծերացող թիմ է

10:41 19.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գնահատել է Էդեն Ազարի հնարավորությունները «Ռեալում».

«Եթե դու տեղափոխվում ես «Ռեալի» նման բարձր կարգ ունեցող ակումբ, պետք է ամեն ինչ անես, որ լինես այն ֆուտբոլիստը, որի վրա թիմակիցները խաղում են: Այդ իրավունքին արժանանալու համար պետք է յուրահատուկ բաներ ցույց տաս մարզումների և խաղերի ժամանակ:

Ես իսկապես վախենում եմ Ազարի համար, քանզի կարծում եմ, որ նա ճիշտ ժամանակին չի տեղափոխվել «Ռեալ»: Այն ծերացող ակումբ է: Ֆուտբոլիստների մեջ կայծ չկա: Այս ամենը կարող է վատ անդրադառնալ Ազարի ապագայի վրա»:

Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը այս ամռանն է տեղափոխվել «արքայական ակումբ» Լոնդոնի «Չելսիից»:

 

Share |

Լրահոս

Loading...