Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

14:10 19.09.2019

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Մեր ընտրանին երկու հորիզոնականով բարձրացել է Եվրո 2020-ի ընտրական փուլի  շրջանակներում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին հաղթելու շնորհիվ և այժմ 1242 միավորով զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից Ֆինլանդիայի ընտրանին հանգրվանել է 54-րդ հորիզոնականում: Մեզ հետ ընտրական փուլի նույն խմբում ընդգրկված թիմերից ամենաբարձր ցուցանիշը ունի Իտալիայի հավաքականը, որը դասակարգման աղյուսակում 15-րդն է:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը: Նրան հաջորդում է Ֆրանսիայի ընտրանին, իսկ ահա բրազիլացիները մեկ հորիզոնականով նահանջել են և այժմ 3-րդն են:

Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան և Արգենտինան:

Share |

Լրահոս

Loading...