Գվարդիոլա. Պյատովը աշխարհի լավագույն դարպասապահներից է

12:45 19.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Շախտյորի» հետ հանդիպումից հետո գովասանքի խոսքեր է ասել ուկրաինական ակումբի դարպասապահ Անդրեյ Պյատովի հասցեին.

«Պյատովը աշխարհի լավագույն դարպասապահներից է: Նա հրաշալի է կարդում խաղը և ժամանակին փոխօգնության է հասնում պաշտպաններին: Երբ մեր ֆուտբոլիստները կտրող փոխանցում էին կատարում, Պյատովը նախապես կռահելով իրավիճակը, առաջ էր գալիս և վերցնում էր գնդակը»:

Իսպանացի մասնագետը նշել է, որ «Շախտյորը» որակի խորհրդանիշ է դարձել.

« Ուկրաինական ակումբի կազմում խաղում են Մարլոսի և Թայսոնի պես ֆուտբոլիստներ: Նրանք Դուգլաս Կոստայի, Սռնայի , Չիգրինսկու արժանի փոխարինողներն են»:

Գվարդիոլան նաև ավելացրել է, որ «Շախտյորի» հետ խաղալու այսքան տարիների փորձից հետո, այժմ իր համար ավելի հեշտ է դարձել ուկրաինական ակումբի դեմ խաղը կառուցելը:

 

Share |

Լրահոս

Loading...