Լոկոմոտիվը 17 տարվա ընդմիջումից հետո հաղթել է ՉԼ արտագնա խաղում

12:18 19.09.2019

Երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:

Հանդիպման 16-րդ րոպեին թիմի լեհ կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը բացեց խաղի հաշիվը: Սակայն մի քանի րոպե անց լևերկուզենցիները հավասարեցրին այն:

Իսկ ահա 37-րդ րոպեին «Բայերի» դարպասապահի կոպիտ սխալից օգտվեց Բարինովը, ով հաղթանակ պարգևեց «Լոկոյին»:

Վերջին անգամ մոսկովյան ակումբը ՉԼ-ի արտագնա խաղում հաղթել էր 17 տարի  առաջ: 2002 թ. հոկտեմբերին «Լոկոմոտիվը» Ստամբուլում պարտության էր մատնել տեղի «Գալաթասարային»՝ 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Դմիտրի Լոսկովը և Վադիմ Եվսեևը:

Share |

Լրահոս

Loading...