Լուկակուն և Բրոզովիչը վիճել են հանդերձարանում

17:01 19.09.2019

«Ինտերի» ֆուտբոլիստներ Լուկակուն և Բրոզովիչը վիճաբանել են «Սլավիայի» հետ հանդիպումից հետո: Անհաջող խաղից հետո Լուկակուն խաղընկերների առաջ ելույթ է ունեցել և խնդրել է ավելի մեծ ուշադրություն դարձնել հարձակվողական գործողություններին և ավելի հստակ կատարել Անտոնիո Կոնտեի առաջադրանքները:

Թիմի կիսապաշտպան Բրոզովիչը չընդունելով Լուկակուի խոսքերը, և, մտածելով, որ քննադատությունը իրեն է ուղղված, հարձակվել է բելգիացու վրա: Խաղընկերները ստիպված են եղել միջամտել, որպեսզի գործը բռունցքների չհասնի:

Բրոզովիչը առաջին անգամը չէ, որ վիճում է խաղընկերների հետ: Նախկինում ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ֆուտբոլիստը խնդիրներ է ունեցել նաև Մաուրո Իկարդիի հետ:   

Share |

Լրահոս

Loading...